Փետրվարի 23-ին խարդախություն կատարելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա Արսեն անունով Երևան քաղաքի մի բնակչի:
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Արսենը անցյալ տարեվերջին` դեկտեմբեր ամսին, իր բնակարանից, ինտերնետի սոցիալական ցանցերից մեկի միջոցով, ծանոթացել է օտարերկրյա մի քաղաքացուհու հետ, ներկայացել որպես պրոֆեսիոնալ մարզիկ և չարաշահելով նրա վստահությունը՝ խնդրել է սպորտում աջակցել իրեն և ֆինանսավորման համար պարտքով ուղարկել 8.000 եվրո, որն էլ 2011 թ. դեկտեմբերին ստացել է բանկերից մեկի միջոցով և խաբեությամբ տիրացել գումարին:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունն այժմ պարզում է հանգամանքները: