«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իրեն հազիվ է հաջողվել կայունացնել իրավիճակը, և առաջիկայում ինքը չի պատրաստվում որևէ փոփոխություն իրականացնել իշխանական համակարգում:
«Ըստ մեր աղբյուրների` Ս. Սարգսյանն ասել է, որ այս որոշումը վերաբերում է թե´ օրենսդիր, թե´ գործադիր իշխանությանը: Նա նշել է, որ լավագույն դեպքում պարզապես փոխատեղումներ կանի, բայց ոչ փոփոխություններ, քանի որ այդ դեպքում մեծ է իշխանական կայունության խախտման վտանգը:
Ուշագրավն այն է, որ Ս. Սարգսյանը դեռ մինչև վերջերս խոսում էր փոփոխությունների և նոր, թարմ դեմքեր խորհրդարան ու կառավարություն բերելու անհրաժեշտության մասին: Մեր հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը փոշմանել, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ս. Սարգսյանը սովորաբար իր հայտարարություններն անում է հրապարակավ»,- հավելում է թերթը:










































