Canalys ընկերության կողմից անցկացված հետազոտությունը պարզել է, որ Android ընկերության հավելվածները 2,5 անգամ ավելի թանկ արժեն, քան iPhone-ինը: ԱՄՆ-ում Android-ի լավագույն 100 հավելվածները արժեն 374,37 դոլար կամ միջինը 3,74 դոլար՝ յուրաքանչյուր հավելվածի համար: Մինչդեռ Apple-ի էլեկտրոնային խանութից iPhone- ի համար նախատեսված լավագույն 100 հավելվածներն արժեն 147 դոլար կամ 1,47 դոլար՝ յուրաքանչյուր հավելվածի համար:
Apple App Store-ում վաճառվող լավագույն 100 հավելվածներից 82-ն արժեն 0,99 դոլար, մինչդեռ Android Market-ում միայն 22 հավելվածները՝ 0,99 դոլար: Լավագույն 10 և 20 հավելվածների միջին գինն Android Market-ում արժե համապատասխանաբար 3,47 և 4,09 դոլար, մինչդեռ Apple App Store-ում այդ գները կազմում են համապատասխանաբար 0,99 և 1,04 դոլար:
Նման տարբերություններ զգացվում են նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի և Սինգապուրի մասնագիտացված խանութներում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:









































