Tuesday, 23 04 2024
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Ինչո՞ւ ԲՀԿ-ն դուրս չի գալիս

ԲՀԿ նոր անդամ Վարդան Օսկանյանը օրերս հայտարարել էր, որ փաստացի կոալիցիա այլևս չկա և լինելու է մրցակցություն կոալիցիոն կուսակցությունների միջև: Իհարկե, Օսկանյանին կարելի է հարցնել, թե ինչու այդ դեպքում արդեն իր հարազատ ԲՀԿ-ն դուրս չի գալիս կոալիցիայից, չի հայտարարում դրանից հեռանալու մասին, այդպիսով հանրությանն ավելի համոզիչ դարձնելով, որ ինքը մտադիր չէ լինել ՀՀԿ հանցակիցը խորհրդարանի առաջիկա ընտրության թվանկարչության կամ ընդհանրապես պետական կառավարման համակարգի արատավոր ղեկավարման հարցում: Չէ՞ որ եթե ԲՀԿ-ն լավ կարծիքի է այդ ղեկավարման մասին, կշտապեր հայտարարել ՀՀԿ հետ միասնական ցուցակի մասին, իսկ Վարդան Օսկանյանին էլ տեղ չէր տա իր կուսակցական շարքերում: Չէ՞ որ Օսկանյանը արդեն չորս տարի է , ինչ հանդիսանում է Սերժ Սարգսյանի քաղաքականության քննադատներից մեկը: Բայց ԲՀԿ-ն մնում է կոալիցիայում, որովհետև, ԲՀԿ-ն ոչ թե ինչպես Օսկանյանն է կարծում՝ պայքարելու է արդար ընտրության համար, այլ պարզապես կեղծված ընտրության իր փայն է վերցնելու իր վարչական, իշխանական ռեսուրսով, որի մի ահռելի մասից կարող է զրկվել, եթե դուրս գա կոալիցիայից: Ըստ երևույթին Վարդան Օսկանյանն էլ այդ մասին հստակ գիտե, պարզապես Օսկանյանն էլ իր փայն է փորձում վերցնել առկա քաղաքական իրավիճակից, գուցե ոչ անմիջականորեն իր փայը, այլ իրեն բաժին հավատարմությունն է ցուցաբերում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ՝ նրա փայն ապահովելու համար:

Այս ամենը դժվար չէ հասկանալ, նկատել, երբ Բարգավաճ Հայաստանն ակնհայտորեն մուկնուկատու է խաղում ոչ թե իշխող ՀՀԿ-ի, այլ հասարակության հետ: Իսկ իշխող ՀՀԿ-ի հետ Բարգավաճ Հայաստանն ընդամենը ձգտում է պայմանավորվել: Ընդ որում, պայմանավորվելու շանսերը բավական շատ են, թեև ՀՀԿ-ն ակնհայտորեն ուժեղ է Բարգավաճ Հայաստանից: ԲՀԿ-ն չի կարող այսօր ՀՀԿ-ից իշխանություն վերցնել, սակայն փոխարենը կարող է ձայներ վերցնել ՀՀԿ-ի մյուս մրցակիցներից՝ ընդդիմությունից: Այսինքն, Բարգավաճ Հայաստանը վերցնում է իր համար իր ձայները, իսկ ընդդիմության ձայներն էլ վերցնում է ՀՀԿ-ի համար: Կարծես թե շատ պարզ է, որ կա պայմանավորվածության իսկապես ամուր մի պլատֆորմ: Թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն գոհ են դրանից, այդ իսկ պատճառով էլ, երբ ՀՀԿ ու ԲՀԿ շարքերը միմյանց դեմ պատերազմում են, այդ կուսակցության նախագահ Ծառուկյանը երբեք հանդես չի գալիս համապատասխան քաղաքական հայտարարություններով, որովհետև շարքերի պատերազմն էլ ընդամենը վերին օղակներում պայմանավորվածությունների արժեքը բարձրացնելու համար է, ինչում շարքերը դառնում են մանրադրամ, հատկապես ԲՀԿ-ական շարքերը, որոնք համոզված են, որ իրենց կուսակցապետը կգնա Սերժ Սարգսյանի դեմ: Ծառուկյանն իհարկե սիրով կգնար, առավել ևս, որ քաջ գիտակցում է Սերժ Սարգսյանի համակարգում իր անհեռանկարայնության մասին, բայց եթե այդ համակարգում նա իր հեռանկարը անորոշ է տեսնում, ապա համակարգից դուրս գալու պարագայում նա տեսնում է այն ավերակները, որ մնալու են իր կուսակցությունից: Ծառուկյանն իսկապես լուրջ խնդիրներ, ռիսկեր և մտահոգություններ ունի և առավել լուրջը ունենալու է Սերժ Սարգսյանի համակարգում, եթե այդ համակարգին հաջողվի վերարտադրվել 2012-13 թվականների ընթացքում, և դա անել առանց ցնցումների:

Բայց ԲՀկ առաջնորդը չունի քաղաքական տեսլականներ, չունի քաղաքական արժեհամակարգային առանցքներ, որոնց վրա կկառուցի իր քաղաքական մարտավարությունը և կփորձի արդեն այսօր պաշտպանվել այդ վտանգավոր հեռանկարներից: Ու այդ պայմաններում նրան մնում է ընդամենը լոյալություն հայտնել Սերժ Սարգսյանին, դրա դիմաց ստանալով գոնե շարքերի մակարդակով, կամ կուսակցական վերնախավ կոչվածի գոնե միջին մակարդակով ՀՀԿ-ի դեմ հոխորտալու թույլտվություն: Դա մարտավարական առավելագույնն է, որ Բարգավաճը կարողանում է ձեռք բերել ներկայիս իրավիճակում: Իսկ ռազմավարական իմաստով, ԲՀԿ-ին մնում է ընդամենը սպասել և հուսալ, որ Հայաստանում կարող են լինել հետընտրական ցնցումներ: Բանն այն է, որ միայն այդ իրավիճակում է Բարգավաճ Հայաստանը ստանում ՀՀԿ-ի հետ կշռով հավասարվելու և հետևաբար իշխանական բուրգում սեփական տեղն ու դերը առավելագույնս ապահովագրելու հնարավորություն, շանս: Միայն հետընտրական ցնցումներն են, որ ՀՀԿ-ի համար Բարգավաճ Հայաստանը դարձնելու են անփոխարինելի գործընկեր, երբ ընդդիմության դեմ պայքարում Բարգավաճ Հայաստանի աջակցությունը կլինի ուղղակի կենսական: Հետևաբար, ԲՀԿ-ն Հայաստանում թերևս այն ուժն է դառնում, որի ռազմավարական շահից է ամենից շատ բխում Հայաստանում հետընտրական ցնցումը:

Ընդ որում, այստեղ կա երկակի շահ ԲՀԿ-ի համար: Նախ, առաջինն այն, որ նման իրավիճակում Բարգավաճ Հայաստանը Սերժ Սարգսյանի համար դառնում է կայունություն և վերահսկողութուն հասատելու իսկապես կարևոր ռեսուրս, իսկ երկրորդը՝ այն, որ ԲՀԿ-ն այդ իրավիճակում ստանում է նաև իշխանության ներսում իր ազդեցությունն ավելացնելու և հարկ եղած դեպքում նաև ներիշխանական խմորումներ խթանելու հնարավորություն, եթե իհարկե կուսակցությունն իսկապես առաջնորդվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահով, որովհետև ինքնուրույն սուբյեկտության պայմաններում Բարգավաճ Հայաստանն այդպիսի կտրուկ քայլերի չի գնա՝ չունենալով թե դրա փորձը, թե ռեսուրսը, թե նաև համարձակությունը: Այդպիսով, Հայաստանում կա մի ուժ, այն էլ իշխանական, որի ռազմավարական շահը այսպես ասած թույլատրելի համարում է հետընտրական լարումն ու ցնցումը, դրանում արձանագրելով քաղաքական կշռի և ազդեցության կտրուկ աճի հնարավորություններ: Այդ իմաստով, չի բացառվում, որ Բարգավաճ Հայաստանը կարող է նաև այդ հարցում գործընկերներ փնտրել ընդդիմադիր դաշտում, այդպիսով նաև փորձելով երկակի խաղ խաղալ: Բայց կասկած չկա, որ ընդդիմադիր գործընկերների հետ հետընտրական լարման հեռանկարների շուրջ պայմանավորվածությունների պարագայում, եթե հաջողվի ստանալ այդպիսի էֆեկտ, Բարգավաճ Հայաստանի ռազմավարական խնդիրն այնուհանդերձ կլինի ոչ թե իշխանությունն ընդդիմության հետ կիսելը, այլ պարզապես այն ամբողջությամբ ՀՀԿ-ից վերցնելը: Այսինքն, այդ դեպքում Բարգավաճ Հայաստանն իհարկե ընտրությունից հետո իրեն կպահի թե իր ձայները, թե նաև ընդդիմության ձայները, որ հավաքելու է ՀՀԿ-ի համար: Իսկ եթե ոչ, ապա նվազագույն ծրագիրը ԲՀԿ-ն իր համար կարծես թե ապահովել է և ստացել ՀՀԿ հավանությունը՝ իր ձայներն իրեն, ընդդիմության ձայները՝ ՀՀԿ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում