Չինական Նանջինգ քաղաքում շարունակվում են «Մեծ սաղավարտի» 1-ին փուլի հանդիպումները: 5-րդ տուրում նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը շատ կարեւոր հաղթանակ տոնեց բուլղարացի գրոսմայստեր Թոփալովի նկատմամբ: Տուրի մյուս հանդիպումներում հնդիկ Անանդը եւ ադրբեջանցի Գաշիմովը խաղն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Չինաստանը ներկայացնող Վան Յուն պարտվեց Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Բաքրոյին:
5-րդ տուրրից հետո մրցաշարային աղյուսակը 4.0 միավորով գլխավորում է Կառլսենը, Բաքրոն ունի 3.5 միավոր, Անանդը` 2.5, Թոփալովն ու Վան Յուն` 2.0, Գաշիմովը` 1.5: