ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին կմեկնի Հնդկաստան:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից, ՎՊ նախագահը կմասնակցի Ջայպուրում կայանալիք Ասիական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների (ASOSAI) 12-րդ համագումարին:
Օրակարգում ընտրված են մի շարք հարցեր, այդ թվում` 2009-2011 ֆինանսական և ֆիսկալտարիների ASOSAI ֆինանսական hաշվետվությունների հաստատումը և Աուդիտի հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև 2012-2015 թվականների ASOSAI Ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիրը:
Համագումարի ընթացքում կքննարկվի նաև Ասիական և Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների (ASOSAI –EUROSAI) համագործակցության ծրագիրը և կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:
Նշենք, որ համագումարի ընթացքում նախատեսված է նաև 2012-2015թթ. ASOSAI նախագահության փոփոխություն: