Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հրապարակել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով նավթի արտահանման տվյալները, համաձայն որոնց` 2010-ին ԲԹՋ-ով մղվել է 37 մլն տոննա նավթ, որը 2,2%-ով ավելի է 2009 թ.-ին փոխադրված ծավալից:
Ինչպես տեղեկացրել է Trend-ը, դեկտեմբերին ադրբեջանական նավթի փոխադրման ծավալները ԲԹՋ-ով նվազել են 6,7%-ով: 2010 թ. դեկտեմբերին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով թուրքական Ջեյհան նավահանգիստ փոխադրվել է 2,8 մլն տոննա ադրբեջանական նավթ` նոյեմբերի 3 մլն տոննայի դիմաց: Հոկտեմբերին փոխադրվել է 3209,496 հազար տոննա նավթ, սեպտեմբերին` 3,139 մլն տոննա, օգոստոսին` 3,2, հուլիսին` 3,4, հունիսին` 3,07, իսկ մայիսին` 3,5 մլն տոննա, որը 2010 թ.-ի լավագույն ցուցանիշն է: 2009 թ.-ի դեկտեմբերին փոխադրվել է 2,8 մլն տոննա նավթ: