Այսօր ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար և հավելել, որ հայկական կողմը ևս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Աժ փոխնախագահին և բարձր գնահատել Սամվել Բալասանյանի կողմից գործադրած ջանքերը միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն` մարտի սկզբին Թբիլիսիում անցկացնել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներ Սամվել Բալասանյանի և Միխայիլ Մաչավարիանիի հերթական հանդիպումը: