Ֆրանսիական Կանն քաղաքում թալանվել է Christian Dior ընկերության բուտիկը: Այս մասին հաղորդել է տեղական Nice-Matin թերթը: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 7-ի վաղ առավոտյան: Հանցագործները ութ րոպեի ընթացքում խանութից գողացել են թանկարժեք զգեստներ և աքսեսուարներ` նախապես հոսանքազրկելով տեսախցիկները, որոնք տեղադրված էին բուտիկում: Գողոնի նախնական գինը կազմում է 500 հազարից մեկ միլիոն եվրո:
Գողոնի մեջ կան և՛ թանկարժեք, և՛ կիսաթանկարժեք իրեր` ակնոցներ, հեռախոսներ, զգեստներ: Այս պահին հանցագործները չեն հայտնաբերվել: