Մաշտոցի այգու ակտիվիստները հրապարակել են այսօրվա «մշակութային ծրագիրը»:
«Առաջին լրատվական»-ը ակտիվիստների հաղորդագրությունից տեղեկանում է, որ այսօր` ժամը 15.00-ին, այգում տեղի կունենա աուտիզմով հիվանդ երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես:
ժամը 17.00-ին նախատեսված է հանրային զրույց բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ:
Օրվա ընթացքում նախատեսվում են նաև սպորտային միջոցառումներ:









































