Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Դիտարկումն անցկացվելու է Ակնի (Աղդամ) շրջանում: Ղարաբաղյան կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), Մարիուս Պուձիունասը (Լիտվա) և Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա գրասենյակի կոորդինատոր Պիթեր Կին և դաշտային օգնական Անթալ Խերդիչը (Հունգարիա):











































