Միջազգային արհեստական լեզու համարվող էսպերանտոն ներառվել է Google Translate թարգմանական ծրագրում օգտագործվող 64 լեզուների ցանկում: Այս մասին գրում է Google-ի բլոգը:
Այս հնարավորությունն արդեն հասանելի է բոլոր դիտարկիչներով, շուտով այն հասանելի կլինի նաև iOS և Android օպերացիոն համակարգերի համար:
Հիշեցնենք, որ էսպերանտո լեզուն ստեղծվել է լեհ ակնաբույժ Լյուդովիկ Զամենգոֆի կողմից 1887թ.-ին: 125 տարի անց, տարբեր հաշվարկներով, մոտ 100 հազարից մինչև մի քանի միլիոն մարդ խոսում է այս լեզվով:










































