«Երևան ջուր» («ԵՋ») ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Երևանի սպառողների համար խմելու ջրի սակագինը ճշգրտելու հայտ: Ըստ հայտի` ջուրը թանկանալու է մոտ երկու դրամով»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ներկայումս Երևանում խմելու ջրի մեկ խորանարդ մետրի սակագինը (ներառյալ ջրահեռացումը) 174 դրամ 6 լումա Է: «ԵՋ»-ն առաջարկում է բարձրացնել մինչև 175 դրամ 8 լումա: Նկատենք, որ «ԵՋ»-ն ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրով` 2009 թվականից սկսած ջրամատակարարման սակագինը պետք է սկսեր նվազել»:










































