Associated Press-ի փոխանցմամբ, երկրի ինքնապաշտպանության զորքերի շքերթի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է, որ Ճապոնիայի նկատմամբ սպառնալիքները մեծացել են: Վարչապետը դա կապել է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային ծրագրի զարգացումը շարունակելու, ինչպես նաեւ Չինաստանի ռազմական հզորության աճի հետ: Այս առումով նա կարեւորել է Վաշինգտոնի հետ Տոկիոյի հարաբերությունների ամրապնդումը:
Վարչապետի հայտարարությունը հետեւել է այն տեղեկություններին, որոնց համաձայն ` Հյուսիսային Կորեա են այցելել չինացի զինվորականներ, որոնց բանակցոթյունների արդյունքում հայտարարվել է, որ Չինաստանի եւ Կորեայի միջեւ հարաբերությունները կամրապնդվեն: Մինչ այդ Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Կիլ Յոնը հայտարարել էր, որ իր երկիրը շարունակելու է ավելացնել միջուկային հզորությունները, որպեսզի դիմագրավի ԱՄՆ-ին: