Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քաղաքացիական պակտ

Մաշտոցի պուրակի պատմությունը, ի թիվս Հայաստանի հասարակության մեջ տեղի ունեցող բազմաթիվ վերափոխումների, նոր ինքնագիտակցության, իրավագիտակցության, ժամանակի մեջ արագորեն կողմնորոշվելու և համարժեք որոշումներ կայացնելու, ինքնակազմակերպվելու հարցերում առկա առաջընթացների՝ ի ցույց դրեց նաև քաղաքացիական Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը, որը հատուկ է Հայաստանի հանրային և քաղաքական կյանքի բոլոր բնագավառներին, բայց հատկապես ցավալի է քաղաքացիական ասպարեզի համար:

Խոսքը, այսպես ասած, փոխադարձ խանդի մասին է, որը դրսևորվում է փոխադարձ տարաբնույթ պատճառաբանություն-հիմնավորումների տեսքով, բայց որը ոչ այլ ինչ է, քան ավերիչ խանդի դրսևորում: Ինչպես հայտնի է, Հայաստանում քաղաքացիական դիրքորոշման, քաղաքացիական արժեքների համար պայքարի մարտիկներ կան քաղաքական տարբեր հատվածներում, ուր նաև ապաքաղաքական սեգմենտ կա: Հաճախ այդ բոլոր հատվածների ներկայացուցիչները արդյունավետորեն միանում են որևէ մի խնդրի շուրջ: Սակայն այդ միացումները կատարյալ չեն լինում և զգալի հատվածներ այս կամ այն պատճառով մնում են կողքի: Հետո էլ փորձում են հիմնավորել, թե ինչու են մնում կողքի, ինչու չեն միանում իրար, ինչու մեկը չի գնում մյուսների պայքարին միանալու, ինչու մյուսը չի գալիս նրանց պայքարին միանալու, և այլն:

Այդ փոխադարձ պատճառաբանություններն ու հիմնավորումների փորձերը հանգեցնում են նրան, որ առաջանում են արդեն վիրավորական տոներ, կասկածներ, դավադրությունների նոր տեսություններ: Արդյունքը լինում է այն, որ ջլատվում է ոչ միայն քաղաքացիական պայքարի ֆիզիկական ռեսուրսը, այլև ըստ էության ջլատվում է քաղաքացիական պայքարի էներգետիկան, քաղաքացիական Հայաստանի «էներգառեսուրսը»: Էլ ավելի ցավալի և մտահոգիչ է, որ բոլոր կողմերին էլ թվում է, թե տուժողը ոչ թե իրենք են, այլ մյուսները, ովքեր չեն գալիս իրենց միանալու: Իրականում տուժողը բոլորն են, և սա զուտ խոհափիլիսոփայական եզրահանգում չէ, այլ իսկապես պրակտիկ դիտարկում, որովհետև քաղաքացիական Հայաստանը չունի առանձին, լոկալ, հատվածական պայքարի հաջողության բանաձև: Քաղաքացիական Հայաստանի հաջողության բանաձևը այս ռեսուրսի ամբողջականությունն է, ընդ որում՝ ոչ այնքան և ոչ առաջին հերթին ֆիզիկական, որքան հենց էներգետիկ իմաստով:

Այսինքն` շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիական հանրույթը, վերափոխված հասարակական սեգմենտը, ֆիզիկապես և քաղաքական կողմնորոշումների առումով լինելով տարբեր տեղերում, գոնե համատեղ ռազմավարական դիտարկումների, թիրախների, արժեքային կողմնորոշիչների առումով լինի մեկ տեղում, լինի համատեղ: Այդ համատեղությունն է, որ առավել ազդեցիկ է լինելու Հայաստանում իշխող համակարգի տեսանկյունից: Հայաստանում իշխող քրեաօլիգարխիկ համակարգի համար քաղաքացիական Հայաստանի ակտերի ֆիզիկական ծավալը չէ, որ մտահոգիչ է, այլ համատեղ մտածողության շրջանակը՝ թե արդյոք երկրում ձևավորվո՞ւմ է այլ մտածողության քաղաքացիական համակարգ:

Համակարգը ենթադրում է տարբեր տեսակետներ, տարբեր մոտեցումներ, տարբեր քաղաքական կողմնորոշումներ, սակայն՝ միասնական արժեհամակարգ, մտածողություն, պետական տեսլականի պատկերացում: Այդ ամենը չկա, եթե կան փոխադարձ կասկածանքներ, դավադրության տեսության որոնումներ, եթե կան մեղադրանքներ և վիրավորանքներ, եթե կա հեգնանք, ուսուցողական տոն միմյանց հասցեին: Ու դրանից կորցնում են բոլորը, այն պարզ պատճառով, որ կորցնում է քաղաքացիական Հայաստանը:Իսկ քաղաքացիական Հայաստանը բոլորն են, ում համար արժեք և նպատակ է քաղաքացին, իրավագիտակից քաղաքացին, որը պայքարում է օրենքի և իրավունքի, ազատության և արդարության համար:

Մաշտոցի պուրակի օրինակը և հարակից դրսևորումները ցույց տվեցին, որ քաղաքացիական Հայաստանն ունի կոնսենսուսի գալու անհապաղ անհրաժեշտություն: Այդ կոնսենսուսը որևէ մեկը չպետք է ընդունի որպես իր արժանապատվության ոտնահարում, նահանջ իր դիրքերից, որևէ մեկը չպետք է մտածի, որ ինքը դրա կարիքը չունի և կարող է յոլա գնալ առանց մյուսների: Կոնսենսուսը անհրաժեշտ է, քանի դեռ առկա խնդիրները և փոխադարձ անվստահությունն ու խանդը չեն խորացել քաղցկեղի աստիճան: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը չափազանց երիտասարդ է քաղցկեղի մատնվելու համար: Ավելին, թերևս ավելորդ չի լինի քաղաքացիական պակտի նախաձեռնությունը, որին կմիանան բոլոր նրանք, ովքեր սկզբունքորեն, արժեքային և ռազմավարական առումով իրենց համարում են քաղաքացիականության կրող: Այդ քաղաքացիական պակտը կարող է զգալիորեն համակարգել քաղաքացիական Հայաստանի հետագա գործունեությունը, այն զերծ պահելով ինքնաքայքայման հաճախ անմիջապես չնկատվող դրսևորումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում