Հետազոտողները պարզել են, որ այն երեխաների դեպքում, որոնց մայրերը գլխացավերով են տառապում, սուր ցավեր և ծակոցներ ունենալու հավանականությունը ավելի մեծ է:
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հետևել են 154 մայրերի և նրանց երեխաների հիվանդությունների պատմությունը:
«Քանի որ միգրենը գենետիկ խանգարում է, հետազոտողները ենթադրում են, որ նորածինների ծակոցները կարող են վաղաժամկետ նշաններ լինել, որ երեխան նույնպես կարող է միգրեն ունենալ իր հետագա կյանքում»,- ասում է մանկական նյարդաբան բժիշկ Էմի Գելֆանդը: Ըստ նրա՝ եթե մենք կարողանայինք հասկանալ ինչն է ստիպում երեխային լացել, ի վիճակի կլինեինք պաշտպանել նրանց այդ շատ վտանգավոր արդյունքից:
Առողջ նորածնի մոտ սուր ցավերը կամ լացը
երկար ժամանակ ասոցացվել է երեխայի աղեստամոքսային խնդիրների հետ, ինչի պատճառը հավանաբար կարող է լինել կերակուրը: Չնայած 50 տարվա հետազոտությունների արդյունքներով չի ապացուցվել նորածնի ծակոցների և աղեստամոքսային խնդիրների միջև կապը:
Գելֆանդի խոսքով, մանկաբույժները բավական երկար ժամանակ է, ինչ գիտեն նորածինների սուր ցավերի մասին, սակայն ոչ մեկն իրականում չգիտի, թե ինչու են երեխաները լալիս: Սուր ցավեր ունեցող նորածինները, ինչպես միգրենով տառապողները, կարող են շատ ավելի զգայուն լինել իրենց անկողնու և այլ խթանների նկատմամբ:
Այժմ UCSF թիմը ծրագրում է ուսումնասիրել սուր ծակոցներով տառապող մի խումբ երեխաների իրենց մանկության ընթացքում՝ պարզելու համար արդյոք զարգանում են այլ պարբերական ախտանիշեր, ինչպիսիք երևան են գալիս որովայնի միգրենի դեպքում: