Նոր հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Ռիք Սանտորումը և Միթ Ռոմնին ամենամեծ ժողովրդականությունն են վայելում հանրապետականների շրջանում, և ենթադրվում է, որ, ամենայն հավանականությամբ, նրանցից որևէ մեկը կփորձի հաղթել ներկայիս նախագահ բարաք Օբամային նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
Associated Press-ը գրում է, որ Օբամայի համար հիմնականում խնդիր էին առաջացնում տնտեսության հետ կապված հարցերը: Բայց քանի որ տնեսությունը բարելավման նշաններ է ցույց տալիս, վստահությունն Օբամայի նկատմամբ մեծանում է: Հանրապետականների հետ համեմատած՝ Օբաման առավել մեծ աջակցություն ունի, և նրան հաղթելը կապված կլինի մեծ դժվարությունների հետ:
Հարցումներն իրականացրել է Associated Press-Gf–ն: Նրանք հայտնում են, որ քանի որ գործազրկության տոկոսը գնալով աճում է, հանրապետականները հարձակման համար ընտրում են հենց հանրային խնդիրներին վերաբերող հարցերը: