«Առաջին լրատվականը» հայտնել էր, որ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն Էրզրում քաղաքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ` քննարկելու սահմանային հարցերը: Հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հանդիպումը բավականին լարված է եղել, քանի որ Պապանդրեուն իր վրդովմունքն է հայտնել` մի քանի անգամ Հունաստանի օդային տարածք թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ներխուժման կապակցությամբ: Պապանդրեուն ասել է, որ Հունաստանը չի հասկանում այդ քայլերի տրամաբանությունը. «Ի՞նչ էին դրանով ցանկանում ապացուցել»,- ավելացրել է նա:
Հայտնի է դարձել նաև, որ քննարկվող թեմաներից է եղել նաև կիպրական հիմնահարցը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: