Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է ժողովրդավարական, ազատ և անկախ ընտրությունների անցկացում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրախորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ս. Նիկոյանը նշել է, որ եվրոպական ինտեգրման խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և գնահատելի է դրան ուղղված ցանկացած քայլ: ԱԺ նախագահը կարևորել է ամենաբարձր մակարդակով միջխորհրդարանական փոխադարձ շփումներն ու այցելությունները, ինչպես նաև քաղաքական ուժերի ինտեգրումը եվրոպական քաղաքական ընտանիք:
Գործակցության լավ օրինակներից է նաև փետրվարի 22-23-ը Երևանում տեղի ունենալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ է անցկացվում արտագնա:

Ս. Նիկոյանն ընդգծել է Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ակտիվ և կառուցողական գործունեությունը` այն գնահատելով որպես եվրաինտեգրման կարևոր գործիքներից մեկը: Նա միաժամանակ նշել է, որ ցանկալի չէ, որ այդ կառույցը օգտագործվի որպես տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցերի քննարկման հարթակ: ԱԺ նախագահի խոսքով` առկա են բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, և հայկական կողմը պատրաստակամ է բաց քննարկումների ու համագործակցության հետագա խորացման:

Անդրեյ Կովաչևը գոհունակությամբ նշել է, որ այժմ ընթանում են Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որտեղ արձանագրվել է մեծ առաջընթաց. արդեն քննարկվել և ժամանակավոր փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ:

Ըստ նրա, շուտով կսկսվեն նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի հիմնման ու վիզայի դյուրացման և ռեադմիսիոն համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունները: Դրանք գործիքներ են, որոնք կսերտացնեն համագործակցությունը Եվրամիության հետ: Նրա խոսքով` ԵՄ-ն և Եվրախորհրդարանը պատրաստակամ են նաև օգնելու Հայաստանի իրենց գործընկերներին տարածաշրջանային խնդիրներում` կարևորելով փոխադարձ վստահություն ձևավորող միջոցառումների իրականացումը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Անդրեյ Կովաչևը նշեց, որ իրենք ակնկալում են ժողովրդավարական, ազատ և անկախ ընտրությունների անցկացում: Նա տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ներկա կլինեն առաջիկա ընտրություններին:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Ս. Նիկոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած մակարդակի համագործակցության` միաժամանակ անընդունելի համարելով երկակի ստանդարտների կիրառումը: ԱԺ նախագահն ընդգծել է առաջիկա ընտրությունները օրենքին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների վճռականությունը, ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԱԺ նախագահը պատասխանել է նաև բարձրացված հարցերին: Հանդիպման ժամանակ իրենց տեսակետներն ու մոտեցումերն են ներկայացրել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության, ինչպես նաև ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում