ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ռուս զորահրամանատարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը սխալ է գործում՝ սպառազինելով Վրաստանին.
«ԱՄՆ-ը, սպառազինելով վրացական բանակը, նրան դրդում է ագրեսիվ գործողությունների: Ասում են, թե Վրաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանավորվածությունը կայացվել է Վաշինգտոնում (նախագահներ Բարաք Օբամայի ու Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպման ժամանակ), սակայն ես չեմ եղել սեղանի տակ և չգիտեմ, թե ինչի մասին են նրանք պայմանավորվել:
ԱՄՆ-ը սխալ է գործում: Մենք մշտապես նրանց ասում ենք այդ մասին: Ես մեծապես հուսով եմ, որ վրացական կողմին կբավականացնի առողջ մտածելակերպը, և այն դասը, որը ստացել է վրացական ներկայիս քաղաքականության արկածախնդիր քաղաքականությունը, իր դերը կունենա, և նոր ստացվելիք զենքը չի գործածվի նոր ագրեսիվ գործողությունների ձեռնարկման համար:
ԱՄՆ-ը Հարավային Օսիայում ու Աբխազիայում տեղի ունեցած զինված հակամարտությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ վրացական բանակի վերազինմանը: Ես կարծում եմ, որ դա շատ մեծ սխալ է, քանի որ վրացական ներկայիս ղեկավարությունը վարում է ակնհայտ ագրեսիվ քաղաքականություն»: