Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը որոշում կայացրեց, որ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը պետք է հողին հանձնվի ոչ թե օտար երկրում, այլ իր հայրենիքում: Հունվարի 9-ին` ժամը 17-ին, Ս. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա դիրիժորի հոգեհանգստի արարողությունը, հունվարի 10-ին` ժամը 12-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` վերջին հրաժեշտի արարողությունը, իսկ հուղարկավորումը տեղի կունենա Կոմիտասի անվան պանթեոնում նույն օրը` ժամը 14-ին: