ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հետ վերադարձնելու մասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է կառավարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը ԱԺ-ի կողմից ընդունվել էր առաջին ընթերցմամբ: