The Financial Times պարբերականի վարկածով 2010թ. «Տարվա մարդ» դարձած Apple-ի հիմնադիր Սթիվեն Ջոբսը անցած տարի աշխատել է մեկ դոլար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Բացի այդ, նա չի ստացել ոչ մի պարգևատրում, սակայն հայտնի է, որ ընկերությունը վճարել է 248 հազար դոլար նրա ուղևորափոխադրումների համար: Ընկերության տարեկան հաշվետվություններում այս տեղեկատվությունը չպետք է զարմանք առաջացնի, քանի որ Ջոբսին է պատկանում ընկերության 5,5 մլն հատ բաժնետոմս, որոնք անցած ֆինանսական տարում աճել են 60%-ով` հսկայական եկամուտներ ապահովելով Ջոբսի համար: Apple ընկերության մաքուր շահույթը ֆինանսական տարում կազմել է 14,01 մլրդ դոլար: