Ինչպես փոխանցում է բրիտանական The Columbia Reporter-ը, Կոլումբիան ԱՄՆ-ին է արտահանձնել թմրանյութերի մաֆիայի ամենաառանցքային դեմքերից մեկին` Բեատրիս Էլենա Հենաոյին, որն ավելի հայտնի է «ամֆիտամինի թագուհի» մականունով:
Նա ինտերպոլի կողմից հետախուզվող ամենավտանգավոր 10 կանանց ցուցակում էր: Նա կապ է հաստատել կոլումբիական «կոմբա եղբայրներ» նարկոկարտելի և այլ երկրների նմանատիպ կազմակերպությունների միջև` թմրանյութեր արտահանելու համար: «Թագուհու» գործը հեշտանում էր նրանով, որ նա գերազանց տիրապել է մի քանի լեզուների` անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն: Ըստ ոստիկանության` Էլենան ինքը վաճառել է ավելի քան 300 հազար դոզա ամֆիտամին, որը աշխարհի ամենավտանգավոր թմրանյութերից մեկն է: