Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

«Արա Թեմո, դու գիտե՞ս՝ ես ով եմ, տեղը չես բերո՞ւմ»

Այս արտահայտության հեղինակը Հայաստանի ըմբշամարտի բազմակի չեմպիոն Տիգրան Կեսոյանն է (գերծանր` 120 կգ քաշային կարգ): Հայտնի չէ` Կեսոյանը մրցասպարե՞զն է շփոթել, թե՞ մարդկանց սեռերը մանկուց չի տարբերել:

Կեսոյանի ընկերը` Լևոն Զարոյանը, մեծ սխալ է թույլ տվել իր ընկերուհու ծննդյան տոնին նրան հրավիրելով. «Ուրարտու» ռեստորանը վերածվել է ուրարտական ռազմադաշտի: Բայց ամեն ինչ սկսենք սկզբից։

Անժելա Հովհաննիսյանը մի օր որոշում է իր ծննդյան տարեդարձը «Ուրարտու» ռեստորանում նշել: Այդ միջոցառմանը ներկա գտնվելու համար հրավիրում է իր ընկերոջը` Լևոն Զարոյանին, նրա ընկերոջը` Տիգրան Կեսոյանին, իր մորաքրոջ որդիներ՝ գործով տուժողներ Մացակ և Արամ Պողոսյաններին, նրանց ընկեր Նարեկ Հարությունյանին, իր հորաքրոջ աղջիկ Աիդային, ընկերուհիներ Թեհմինե Մելքոնյանին և Սուսաննա Օհանյանին։ 2011թ.-ի ապրիլի 4-ին նրանք ուրախ տրամադրությամբ սկսում են ծննդյան արարողությունը, որի ընթացքում գալիս են Լևոնն ու Տիգրանը: Նրանք էլ միանում են կենաց ասողներին, և օղու երկրորդ բաժակից հետո 21-ամյա Տիգրան Կեսոյանը դառնում է անվերահսկելի և ամեն ինչ խառնում իրար. ժամը 22.30-ի սահմաններում, երբ հավաքվածները սեղանի շուրջ շարունակել են խնջույքը, Տիգրան Կեսոյանը հեռախոսով խոսելիս բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել: Եվ քանի որ չեմպիոնը դա շարունակաբար է արել, սեղանակիցներից հոբելյարի ընկերուհին` Թեհմինե Մելքոնյանը, նրան դիտողություն է արել և խնդրել սեղանի շուրջը և հատկապես երեխայի ներկայությամբ չհայհոյել։

Սակայն նկատողությունը Կեսոյանին բացարձակ դուր չի եկել, և նա սկզբում ասել է` «խի՞, դուրդ չեկա՞վ», և երբ հաստատող պատասխան է ստացել, շրջվել է ու բղավելով՝ Թեհմինեին դիմել` «արա, դու գիտե՞ս՝ ես ով եմ, տեղը չես բերո՞ւմ»։ Անհարմար վիճակ է ստեղծվել, և հոբելյարի մորաքրոջ տղան` Մացակ Պողոսյանը, սխալվել ու հայացքը հառել է չեմպիոնի վրա: Քանի որ Մացակի հայացքը չեմպիոնին մեծարելու տարրեր չի պարունակել, Տիգրանը հարցրել է` «հը, արա, դո՞ւ խի ես նայում», ու դա առիթ դարձրել, որ Մացակին դուրս հրավիրի` «հաշիվ մաքրելու»: Ռեստորանի 2-րդ հարկի այցելուների խնջույքը հարամ է եղել. Մացակն ու Տիգրանը միասին գնացել են դեպի դահլիճի մուտքի դուռը, սակայն հենց հասել են պարահրապարակ, Կեսոյանը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, խանգարել ռեստորանի հաճախորդների հանգիստը, ռեստորանի աշխատակիցների բնականոն աշխատանքը և նրանց ներկայությամբ քաշքշել է Մացակ Պողոսյանին` պատռելով շապիկը, բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ` վայր է գցել նրան:

Հետո դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ` գլխի, վերին վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղման, աջ դաստակի շրջանի ենթամաշկային արյունահավաքի, առաջին մատի սալջարդի ձևով, որոնք տուժողի առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով։ Նրա ագրեսիվ գործողությունները փորձել են կանխել, սակայն գերծանր քաշային չեմպիոնը դիմադրություն է ցույց տվել իր գործողությունները խափանող Արամ Պողոսյանին և հարվածելով՝ մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս դեմքի, վերին և ստորին վերջույթների շրջաններում: Ի վերջո, վեճը հարթվել է «Ուրարտու» ռեստորանի աշխատակիցների և մյուս հաճախորդների միջամտությամբ, և հաջողվել է չեմպիոնին դուրս հանել ռեստորանից:

Քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով (քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, անցյալ տարվա նոյեմբերի 2-ի դատավճռով ամբաստանյալ Տիգրան Սամվելի Կեսոյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման և համաներում կիրառելով` նրան ազատել պատժի կրումից: Իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։

Ամբաստանյալն, իհարկե, չի ընդունել մեղքը, սակայն դատարանը պատիժ սահմանելիս ոչ թե դա է հաշվի առել, այլ այն, որ Տիգրան Կեսոյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, իսկ որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը հաշվի է առել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը։

Սակայն նույնիսկ այդ պատիժն է չեմպիոնի համար խիստ եղել, և նա դատական երկրորդ ատյան վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջում է բեկանել դատավճիռը ու կայացնել արդարացման դատավճիռ կամ մեղմացնել նշանակված պատիժը:

Հ. Գ. Անկախ նրանից, թե վերջնական ինչ տեսք կստանա դատական ակտը, Տիգրանին խորհուրդ կտանք` ծնունդ չգնալ (հատկապես աղջիկների) ու չխմել նույնիսկ երկու բաժակ. եթե դա ազդում է 120 կգ-անոց քաշին, ուրեմն վնաս է մարզական կարիերային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում