Արևելյան գործընկերության» հաջողությունը կարող է զգալիորեն ամրապնդել Եվրոպական համայնքը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով գլխավորելու է 2011թ. ԵՄ նախագահությունը առաջին կիսամյակում:
«Արևելյան գործընկերության» խթանումը Հունգարիայի նախագահության շրջանում արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից է»,- ասել է Օրբանը Եվրոպական միության կայքին տված հարցազրույցում, որը հրապարակել է տեղեկատվական ռեսուրսների Եվրոպական հարևանությունը` ENPI-ն:
Հարցազրույցում Օրբանը ընդգծել է, որ Հունգարիան «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կկազմակերպի Բուդապեշտում, մայիսին: Եթե ԵՄ-ն ցանկանում է համաշխարհային ասպարեզում հաջողակ լինել, ապա պետք է հաջողված լինի տանը, նկատել է վարչապետը:
Օրբանի խոսքով, նախագահության նախապատրաստման ընթացքում նա խորհրդակցություններ է վարել ամբողջ Եվրոպայում, հանդիպել է ԵՄ երկրների բոլոր վարչապետերին, ինչպես նաև բանակցություններ է վարել երկրների ղեկավարների հետ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, և Բալկանյան տարածաշրջանի մի քանի ղեկավարների հետ:
«Այդ հանդիպումների արդյունքում ես եկա այն եզրակացության, որ ԵՄ բոլոր երկրները և Եվրոպական հարևանության երկրները շահագրգռված են հզոր Եվրոպայով: Այդ իսկ պատճառով մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բարգավաճի եվրոպական համայնքը, և որպեսզի հաջողությամբ պսակվի Եվրոպայի 2020-ի ռազմավարության մշակումը»,- ասել է վարչապետը:
ԵՄ Նոր տնտեսական ռազմավարությունը` «Եվրոպա 2020»-ը, մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից: