«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երևանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողներից անձնագրի տվյալներ են պահանջում, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսեր բաժանեն:
«Փորձեցինք համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանից ճշտել, թե ինչու են առանց ուսանողների կարծիքը հաշվի առնելու նրանց անդամագրում ԲՀԿ-ին:
«Բացարձակ սուտ է, մարդ ուղարկեք, թող գան, ստուգեն, որ ժամին ուզում են, կարող են գալ, ստուգել և Ձեզ տեղեկություն տրամադրել, բացարձակ սուտ է»,-վստահեցրել է Հարությունյանը:
«Մինչդեռ այնտեղից եկած ուսանողները հակառակն էին պնդում: Հիշեցնենք, որ մեզ տված հարցազրույցից հետո Ա. Հարությունյանի դիրքերը ԲՀԿ-ում թուլացան, դրա համար էլ նա, ուսանողներին ԲՀԿ-ացնելով, փորձում է ապացուցել իր հավատարմությունը Գ. Ծառուկյանին»,- հավելում է թերթը:










































