Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ներողություն է խնդրել ամերիկացի զինծառայողների կողմից այրված Ղուրանների համար:
«Ես և Աֆղանստանում միջազգային ուժերի անվտանգության համագործակցության գեներալ Ջոն Ալենը վճռականորեն քննադատում ենք նման գործողությունները, որոնք չեն արտացոլում ամերիկացի զինվորների տեսակետները: Մենք հարգանքով ենք վերաբերվում Աֆղանստանում կրոնական ծիսակատարություններին »,- նշել է նա:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն ,ԱՄՆ-ի զինված ուժերի մամլո ծառայությունը հաղորդել էր, որ անցյալ գիշեր Աֆղանստանում ISAF–ի ղեկավարությունը հաղորդագրություն էր ստացել, ըստ որի՝ Բաղրամի ավիաբազայում իսլամական կրոնական գրականություն է գտնվում: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարել էին, որ զինծառայողները ոչնչացրել են պահեստում գտնվող և երկար ժամանակ չօգտագործվող Ղուրանի մի քանի տասնյակ պատճեններ:
Սակայն մեկ ուրիշ մեկնաբանություն ևս շահարկվում է: Պենտագոնի ներկայացուցիչների տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի երեկոյան Բաղրամի ավիաբազայում կրակի են մատնվել 60-70 կրոնական բովանդակությամբ գրքեր, այդ թվում՝ Ղուրանի մի քանի օրինակներ, որոնք վերցվել են բազայի մերձակայքում գտնող բանտի գրադարանից: Այս ամենը հիմնավորվել էր նրանով, որ ձերբակալվածները, այդ թվում՝ ծայրահեղականները, տվյալ գրքերը կիրառում էին միմյանց հաղորդագրություններ փոխանցելու համար:
Պանետայի խոսքերով՝ ինքը կարգադրել է հետաքննություն անցկացնել:
«Ես ուշադիր ծանոթացել եմ արդյունքներին, որպեսզի համոզված լինեմ, որ նման բան երբեք կրկին չի կրկնվի»,- հավաստիացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:










































