Հումանիտար օգնության եվրակոմիսար Կրիստալինա Գեորգիևան Սիրիայի իշխանություններին կոչ է արել չքաղաքականացնել հումանիտար օգնության ներմուծումը Սիրիա:
«Հումանիտար օգնությունը պետք է հասնի մարդկանց և ոչ մի հանգամանքներում չպետք է քաղաքականացվի»,- ասել է եվրակոմիսարը:
Գիորգիևան հայտնել է, որ Եվրահանձնաժողովը երեք միլիոն եվրո է տրամադրել` Սիրիայի քաղաքացիներին և սիրիացի փախստականներին հիմնականում բժշկական օգնություն ցույց տալու համար:
Եվրակոմիսարը Սիրիայի կոնֆլիկտի կողմերին կոչ է արել պահպանել չեզոքություն «Կարմիր խաչ»–ի միջազգային կոմիտեի և սիրիական «Կարմիր կիսալուսնի» աշխատողների հանդեպ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում արյունահեղություններից տուժած սիրիացիներին:









































