Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Էրդողան. «Համբերությունը սահմաններ ունի». The World Bulletin

Ինչպես փոխանցում է պարբերականի կայքը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Էրզրումում հանդիպել է Թուրքիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն և Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեկ հանդիպել են Էրզրումում` քննարկելու համար երկկողմ հարաբերությունների խնդիրները: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պապանդրեուին` դիվանագետների հետ հանդիպմանը նույնպես ներկա գտնվելու համար:
Էրդողանը խոսել է թուրքական դիվանագիտության մի շարք առանցքային խնդիրների մասին` տնտեսական ճգնաժամ, հարևանների հետ հարաբերություններ, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:
«Կրթությունը, գիտությունը, հզոր տնտեսությունը և արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև խաղաղությունը, կարգապահությունն ու կայունությունը մեծ նշանակություն են ձեռք բերել 21-րդ դարում: Տասնամյակներ շարունակ մենք ստիպված էինք զարգացնել մեր քաղաքականությունները (տարբեր ոլորտներում.- 1in.am)` հաշվի առնելով մեր ներքին և արտաքին թշնամիներին: Հիմա այդ հասկացությունները հնացել են: Մենք պետք է հասկանանք նոր դարաշրջանի դինամիկան և չափանիշները` ռազմավարությունը զարգացնելով դրան համապատասխան»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ից սկսված և ամբողջ աշխարհում տարածված տնտեսական ճգնաժամին` միաժամանակ շեշտելով, որ վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիայի տնտեսությունը մեծ առաջընթաց է ապրել: «Մեր ակտիվ և տեսանելի արտաքին քաղաքականությունը և «զրո խնդիրների քաղաքականությունը» հարևանների հետ թույլ են տվել ուժեղացնել մեր տնտեսությունը: Որպես արդյունք Թուրքիայի տնտեսությունը դարձավ աշխարհի 17-րդ խոշորագույն տնտեսությունը»,- ավելացրել է նա:
Էրդողանը նաև անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին: «Թուրքիան արժանացել է անարդար վերաբերմունքի ԵՄ անդամակցության գործընթացում: Մենք Միության անդամ դառնալու մեր առաջին քայլը կատարել ենք 1959թ.-ին, այնուհետև պաշտոնապես դիմել ենք 1963թ.: 50 տարի շարունակ ԵՄ 27 անդամներ անընդհատ փորձել են վրդովեցնել Թուրքիային: Թուրքիան մասնակցում էր ԵՄ գագաթնաժողովներին մինչև 2004թ.: Այդ ժամանակ ԵՄ-ն որոշեց չհրավիրել Թուրքիային գագաթնաժողովների: Սա հերթական սխալ վերաբերմունքի դրսևորում է Թուրքիայի նկատմամբ: Եթե երկրներն իրենց ջանքերը կենտրոնացնեն անհամաձայնությունները, հակասությունները և խնդիրները վառ պահելու վրա, ապա նրանք չեն կարող խոսել արտաքին առևտրի, ներմուծման, զբոսաշրջության և գլոբալիզացիայի մասին: Թուրքիան 50 տարի շարունակ ցուցաբերել է համբերություն: Եթե ԵՄ-ն չի ցանկանում, որպեսզի Թուրքիան ստանա լիակատար անդամակցություն, մենք պետք է հայտարարենք, որ մեր համբերությունն էլ սահմաններ ունի»,- նշել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում