Դարֆուրյան «Ազատագրում և արդարություն» խմբավորման գրոհայիններն ազատ են արձակել ՄԱԿ-ի և Դարֆուրում գտնվող Աֆրոմիության (United Nations African Union Mission in Darfur) երեք աշխատակիցների ու 55 խաղաղապահների, ովքեր գերեվարվել էին նախօրեին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Աֆրոմիության աշխատակիցները և 55 խաղաղապահները բանակցություններից և ուժային պայքարից հետո վերադարձել են Ում Բարու:
Հիշեցնենք, որ Սուդանի արևմուտքում Դարֆուրի գրոհայինները գերեվարել էին ՄԱԿ-ի Աֆրոմիության երեք աշխատակիցների:
«Մենք գերի ենք վերցրել նրանց, քանի որ նրանք մեր տարածք են մտել առանց թույլտվության, և քանի որ նրանց ուղեկցում էին երեք սուդանցիներ, որոնց մենք կասկածում ենք հատուկ ծառայությունների աշխատակից լինելու մեջ»,- ասել են գրոհայինները:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ գրոհայինները գերի են վերցրել նաև խաղաղապահների, որոնց մեծ մասը Սենեգալի քաղաքացիներ են: