Չիլիի իշխանությունները փակել են Պերուի հետ սահմանը այն բանից հետո, երբ հորդառատ անձրևների հետևանքով հողը ետ է գնացել, և բացվել են ճանապարհին տեղադրված ականները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Չիլիի կառավարությունը չի հաղորդում հողի մակերևույթի վրա հայտնված ականների քանակի մասին, սակայն մասնագետներն արդեն վնասազերծել են 4 ական:
Նշվում է, որ տեղի ունեցածի պատճառով դժվարացել է հաղորդակցությունը երկու երկրների միջև: Իշխանություններն առայժմ դժավարանում են ասել, թե երբ կաավարտվեն ականների վնասազերծման աշխատանքները:
Տարածքը ականապատվել է 1970 թ. Չիլիի և Պերուի միջև լարված հարաբերությունների պատճառով: Չիլին հանդիսանում է Օտտավայի պայմանագրի անդամ, որն արգելում է հակահետևակային ականները, և դրանով պարտավորվում է մինչև 2020 թ. մաքրել տարածքը պայթուցիկ սարքերից: