Երեկ WikiLeaks կայքում հրապարակվել էր ռուսական նավթագազարդյունաբերության վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության փաստաթղթերից մեկը, ուր ամերիկյան դիվանագետները պատմում էին ռուսական «Գազպրոմ» խոշորագույն ընկերության մասին: Ըստ դիվանագետների` այն ոչ էֆեկտիվ գործող և կոռուպցիայի մեջ թաղված կառույց է:
Այսօր ևս հրապարակված մի փաստաթուղթ վերաբերում է նորվեգական նավթագազարդյունաբերական հսկա Statoil ընկերությանը: Փաստաթղթերից մեկում ընկերության կառավարիչ Հելգե Լունդն իր մտահոգությունն է հայտնել, որ Շտոկմանի հանքավայրի աշխատանքներն իրականացնելիս առկա են կոռուպցիոն մեծ ռիսկեր, և որ կոռուպցիայի ծավալները գնալով աճելու են:
Բացի այդ, Լունդը կրկին խոսում է ռուսական այդ ոլորտի թերզարգացվածության, ինչպես նաև «քաղաքական գործընթացների հետ կապված ռիսկերի մասին»:
Հիշեցնենք, որ Շտոկմանի հանքավայրը ամենամեծն է Ռուսաստանում, իսկ տեղում գազարդյունահանման աշխատանքներ իրականացնում է Shtokman development AG ընկերությունը, որի 51% բաժնետոմսերը պատկանում են «Գազպրոմին», 25%-ը` ֆրանսիական Total S.A.-ին, իսկ 24%-ը` նորվեգական StatoilHydro ASA-ին: