BBC-ն տեղեկացնում է, որ իր մարզչական կարիերան ավարտելուց հետո Ալեքս Ֆերգյուսոնը կմնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Կարծում եմ` մարզչական կարիերաս ավարտելուց հետո պաշտոն կստանամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Հուսով եմ, որ կկարողանամ հեռանալ ևս մեկ չեմպիոնական տիտղոս նվաճելուց հետո: Կարող եմ ևս 2-3 տարի մարզել թիմը»,- հայտարարել է 70-ամյա շոտլանդացին:
Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորում է արդեն 25 տարի: Շոտլանդացու գլխավորությամբ «կարմիր սատանաներ»-ը 12 անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել են Չեմպիոնների Լիգայի գավաթը, 5 անգամ` Անգլիայի գավաթը, 4 անգամ` Անգլիայի Լիգայի գավաթը: «Յունայթեդ»-ը նվաճել է նաև ՈւԵՖԱ-ի գավաթը և Սուպերգավաթը, Միջմայրցամաքային գավաթը, ինչպես նաև դարձել է Աշխարհի ակումբային չեմպիոն:










































