Փետրվարի 20-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 12.9 գրամ դեղնականաչավուն զանգված:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է և պահում է իր օգտագործման համար: «Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:










































