Մոսկվայի մարզի Դմիտրովսկի շրջանում ձերբակալվել է մի քանի օր առաջ հրդեհված հացի փռի վարձակալ Ռաֆիկ Մարգարյանը: Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Մերձմոսկովյան շրջանի ոստիկանությանը, Մարտիրոսյանը գտնվում է Դմիտրովի ժամանակավոր մեկուսարանում:
Հիշեցնենք. փետրվարի 19-ին Մարտիրոսյանի հացի փռում գազի բալոնի պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել 11 մարդ: Վիրավորներից 9-ը ազգությամբ հայ են, զոհերի մարմինները դեռ ճանաչված չեն: Հաղորդվում է, որ վիրավորներից 5-ի վիճակը ծանր է: Նրանց մարմնի 60-90%-ն այրված է, հետևաբար ողջ մնալու հավանականություն քիչ է:
Ավելի վաղ Life News-ը հաղորդում էր, թե Մարտիրոսյանը խոստովանել է, որ իր մոտ աշխատել են անօրինական ներգաղթյալներ: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 219 հոդվածի 3-րդ մասով (հրշեջ անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշության պատճառով հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան): Հրդեհի պատճառը եղել է գազի բալոնի պայթյունը:










































