1944թ. այս օրն իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսաք Մանուշյանը:
Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում: Հայրը զոհվել է 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ, մայրը` գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են: 1925թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա Փարիզ։ 1930-ից Ա. Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը: Աշխատել է Սիթրոեն գործարանում, 1937-ից թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ:
1935-ից դառնում է ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը:1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական օկուպանտների վրա: 1943թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում։
Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։