Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գիշերը տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը մարտական փամփուշտներով կրակ է բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ: Այս մասին հաղրոդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընդդիմության ակտիվիստներին:
«Մայրաքաղաքի Հաջար Ալ-Ասուադ հրապարակում են եղել հարյուրավոր ցուցարարներ, երբ հանկարծակի հայտնվել է անվտանգության ոստիկանության ավտոբուսը, և մարդիկ այնտեղից սկսել են կրակել հավաքվածների վրա»,- հեռախոսով գործակալությանը պատմել է ակտիվիստներից մեկը: Նրա խոսքերով՝ հակակառավարական ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Հրապարակը գտնվում է Դամասկոսի հարավում, որտեղ ապրում են տասնյակ հազատավոր պաղեստինցի փախստականներ:
Բացի այդ երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպում նույնպես ուսանողությունը բողոքի ցույց է կազմակերպել, որը ցրվել է անվտանգության ուժերի կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Միջազգային Կարմիր խաչը բանակցություններ է վարում Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության հետ կրակի ժամանակավոր դադարեցման և ամենաթեժ կետեր մարդասիրական օգնություն հասցնելու համար:
Հիշեցնենք. Սիրիայում ընդդիմության և կառավարական ուժերի միջև 11 ամիս տևած բախումների հետևանքով, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, զոհվել է շուրջ 5400 խաղաղ բնակիչ:











































