Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նոր տարվա առիթով: Գործակալությունն այս մասին տեղեկացնում է` հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
«Շատ ուրախ եմ ձեզ հետ հանդիպմանը, որ կայացավ Նյու Յորքում, և անհամբերությամբ սպասում եմ ապագայում մեր համատեղ աշխատանքին: Լավագույն մաղթանքներս եմ հղում ձեզ և ձեր ընտանիքին Նոր տարում, խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում ձեզ»,- նշել է ԱՄՆ նախագահն իր նամակում` Ադրբեջանին նախագահին մաղթելով առողջություն և երջանկություն: