Փխենյանի միջուկային հարցերով բարձրաստիճան դեսպանը այսօր ժամանել է
Պեկին` ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններ ունենալու
նպատակով:
Արտաքին գործերի առաջին փոխնախարարը, որը, ըստ The Washington Post-ի, Պեկինի օդանավակայանում ոչինչ չի ասել, պատրաստվում է ԱՄՆ
դեսպանի հետ հանդիպել հինգշաբթի օրը:
Սա կլինի միջուկային բանակցությունների երրորդ փուլը հուլիսից ի վեր,
բայց սրանք առաջին բանակցություններն են բռնապետ Կիմ Չեն Իրի մահվանից
հետո: Բանակցությունների նպատակն է վերսկսել վեց երկրների միջև ընթացող
բանակցությունները Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ: