Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Իտալիան և 9 այլ երկրներ այսօր կոչ են արել, որ Եվրոպան բյուջեի կրճատումների փոխարեն նոր միջոցներ ձեռք առնի՝ աճ ստեղծելու համար, քանի որ հակառակ դեպքում տարածաշրջանը վերջին երեք տարիների ընթացքում արդեն պատրաստվում է ունենեալ իր երկրորդ ռեցեսիան:
Associated Press-ը գրում է, որ Գերմանիան և Ֆրանսիան, որոնք եվրոգոտու առաջնորդող ուժերն են, չէին ստորագրել ԵՄ-ի պաշտոնյաներին ուղղված նամակը, որն, ըստ երևույթին, մարտահրավեր էր ներկայացնում կրճատումներ անելու Գերմանիայի նախաձեռնությանը:
Սա արդեն մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, ում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գովաբանել էր՝ խիստ տնտեսական միջոցառումներ իրականացնելու համար, մեղադրում է հյուսիսային Եվրոպային՝ բյուջեների վերաբերյալ իրենց մոտեցումների համար:









































