Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 389.49 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.49 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27-ով և կազմել 388.99 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 389.5-392 դրամով և գնել՝ 386.5-388.5 դրամով:











































