Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն հաջորդ շաբաթ ժամանելու է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, այնտեղից էլ՝ Բաքու, որտեղ հունվարի 14-ին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում:
Ադրբեջանում նախատեսված հանդիպումների արդյունքում մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու, կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ծավալման վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի նախագահին Ադրբեջանում ուղեկցելու է ԵՄ էներգետիկայի հարցերով կոմիսար Գյուտներ Օտտինգերը: