Գերմանիայի նախագահական ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան մարտի 18-ին: Այս մասին հաղորդում է տեղի N-24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բունդեսթագի խոսնակի մամլո քարտուղար Նորբերտ Լամերտին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահի պաշտոնը թափուր է սկանդալի կենտրոնում հայտնված Քրիստիան Վուլֆի հրաժարականից հետո: Հանովերի դատախազությունն այժմ հետաքննություն է վարում արդեն նախկին նախագահի դեմ. նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և ֆինանսական շահ ստանալու մեջ:
Երկրի նոր նախագահ ընտրելու է Դաշնային ժողովը, որի մեջ մտնում են 1240 պատվիրակներ: Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իշխող կոալիցիան նախագահի պաշտոնում առաջ է քաշում ընդդիմադիր քաղաքական գործչի՝ նախկին իրավապաշտպան Յոահիմ Գաուկին: Նրա թեկնածությունը պաշտպանել են խորհրդարանական բոլոր կուսակցությունները՝ բացի «ձախերից»:











































