ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Չինաստանը միջազգային ու տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում անփոփոխ ձևով դեմ է հանդես գալիս ռազմական ուժի կամ էլ սպառնալիքների կիրառմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը.
«Դա նաև վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորմանը: Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է հանգեցնել տարածաշրջանի մակարդակով դիմակայության ընդլայնմանը և իրավիճակի սրմանը: Տարաձայնությունները հարթելու միակ ելքը երկխոսությունն է ու բանակցությունները:
Մենք չենք աջակցում խնդրի լուծման հարցում գործադրվող ճնշումներին: Հուսով ենք, որ կողմերը կկարողանան հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային ճիշտ ռելսերին»:








































