Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ Իրանում սկսվել է երկրի հյուսիսային ու հարավային շրջաններից ծովի ջրի ուղղումը դեպի երկրի չորացող շրջաններ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջուն:
Վերջինիս խոսքերով՝ ավարտվել է այն ներդրումային նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է երկրի հարավում օրական թորել (աղազերծել) 1 միլիոն խորանարդ մետր ծովի ջուր.
«Վերջին 10 տարիներին երկիրը բախվում է մեծ խնդիրների՝ կապված մի շարք շրջաններում երաշտի հետ: Մենք այլ ելք չենք տեսնում, քան ծովի ջրի թորումն ու փոխադրումն այդ շրջաններ, ինչպես որ վարվում են Պարսից ծոցի այլ պետություններ»:











































