Վիկ Դարչինյանի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին,- այս մասին հայտնում է «Ringtv.com»-ը: Վախթանգն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Յոնի Պերեսի դեմ` գերթեթևքաշային կարգի 3-րդ մրցանակակրին որոշելու համար: Նույն օրը կկայանա նաև այդ քաշային կարգի եզրափակիչը: Բացարձակ չեմպիոնին պարզելու համար ռինգ դուրս կգան կիսաեզրափակիչում Վախթանգին պարտության մատնած 25-ամյա Աբներ Մարեսն ու IBF վարկածով աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն, որը մյուս կիսաեզրափակիչում հաղթել էր Մարեսին: