Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր գրանտները՝ Վրաստանին, իսկ Հայաստանը կմնա կոտրած տաշտակի առաջ

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը (Millenium Challenge Corporation) նորից գումարներ կտրամադրի Վրաստանին` իր առջև դրված ծրագրերը լավագույնս իրականացնելու համար: Նշենք, որ Վրաստանը 2005 թ. արդեն ստացել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից գրանտային գումար` 295,3 դոլարի չափով:  Իսկ ահա այս տարի լրանում է Հայաստանում ՀՄՀ-ի ծրագրերի իրականացման ժամկետը, և, ամենայն հավանականությամբ, հիմնադրամից նոր ֆինանսավորման սպասելիքները անիրատեսական են, քանզի դեռևս 2009 թ. մարտին հիմնադրամը որոշել էր մասամբ կասեցնել Հայաստանին հերթական դրամաշնորհի տրամադրումը: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով եղել է նաև Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի անդամ:


– Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հնարավորությունները ՀՄՀ-ից նոր ֆինանասավորում ստանալու առումով:


– Միանշանակ դադարեցնելու են, ավելին` ես զարմանում եմ, որ Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամը մինչև հիմա շարունակում է ֆինանսավորել Հայաստանին: Պետք էր ոչ թե մասնակիորեն, այլ ընդհանրապես այն դադարեցնել, քանզի, ըստ էության, բավականին լուրջ պրոբլեմներ կան թե՛ ժողովրդավարության առումով, թե՛ տնտեսական արտադրության և մրցակցության և թե՛ քաղաքական ազատությունների առումով: Հազարամյակների մարտահրավերների չափորոշիչների հետ կապված՝ Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի: Այդ  պատճառով արդեն իսկ հիմնադրամը մասնակիորեն դադարեցրել էր ֆինանսավորումը, բայց դրանից հետո իշխանությունները որևէ եզրակացության չեն հանգել և որևէ քայլ չեն արել, որպեսզի իրավիճակը փոխվի, պարզ է, որ Հայաստանը որևէ հույս չպետք է ունենա, թե ֆինանսավորումը կշարունակվի:


– Մեր հարևան Վրաստանն արդեն երկրորդ գրանտն է ստանում ՀՄՀ-ից, իսկ Հայաստանի հարցը չափազանց բարդ է, անգամ 2009-ին մասնակիորեն կասեցվել էր ֆինանսավորումը: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը:


– Տնտեսական ազատության առումով այն փաստը, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի շահավետ են համարում իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան, ինքնին ցայտուն փաստ է՝ համեմատելու համար Հայաստանի և Վրաստանի իրավիճակը: ՀՄՀ-ի ծրագրերի իրականացման արդյունավետության առումով, մասնավորապես ճանապարհաշինության տեսանկյունից, Վրաստանն այնքան ակնհայտ արդյունքներ է ցույց տվել, օրինակ՝ Թբիլիսի-Ախալքալաք, Թբիլիսի-Գորիս ճանապարհների ներկայիս վիճակը: Վրաստանն, ըստ էության, որևէ խնդիր չպետք է ունենա «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ, քանզի տնտեսական մրցակցության, կոռուպցիայի մակարդակի առումով անհամեմատ բարվոք վիճակում է և Հայաստանի հետ համեմատելն անգամ անիմաստ է, և բնականաբար Վրաստանին աջակցելն իմաստ ունի:


– Հայաստանի իշխանությունները ևս խոսում են ճանապարհաշինության մասին և մի շարք ծրագրեր են ներկայացնում: Ձեր գնահատմամբ, ՀՄՀ-ի տրամադրած գումարների շրջանակներում Հայաստանում ինչպե՞ս են  իրականացվել ճանապարհաշինական աշխատանքները:


– Ես չգիտեմ, թե ճանապարհաշինության առումով Հայաստանն ինչ ծրագրեր է իրականացրել, որովհետև երբ Հայաստանի տարբեր բնակավայրեր ենք գնում, ճանապարհներին մենք չենք տեսնում էական փոփոխություններ:


– Իսկ եթե կանխատեսումները իրականություն դառնան, և 2011-ին «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը ամբողջովին դադարեցնի ֆինանսավորել Հայաստանին, ինչքանո՞վ կտուժի երկիրը և կառավարությունը, արդյո՞ք Հայաստանը կարող է ֆինանսավորման այլ ճանապարհներ գտնել:


– Մեր կառավարությունը բացարձակապես որևիցե կերպ կապված չէ թե Հայաստանի տնտեսության և թե երկրում առկա մնացած խնդիրների հետ: Այս կառավարությունն ինքնաբավ համակարգ է` իր համար պլաններ է մշակում, ինքն էլ այդ պլանները կատարում ու գերակատարում: Այս տեսակետից կառավարությունը ընդհանրապես տուժելու խնդիր չունի, ժողովուրդն ու մեր տնտեսությունը կտուժի: Ավելին, անգամ ՀՄՀ-ի տրամադրած միջոցների լինել չլինելն էլ չի կարող փրկել Հայաստանի տնտեսությունը` այն արդեն իսկ տուժած է, քանզի չի պահպանվում մասնավոր սեփականության իրավունքը, տնտեսական մրցակցության փոխարեն գոյություն ունեն օլիգարխիկ հարաբերություններ: Նման օլիգարխիկ համակարգում ինչ միջոցներ էլ ներդրվեն, ոչ մի զարգացում էլ չի լինի, ընդամենը մի քանի օլիգարխ էլ ավելի են հարստանալու: Հայաստանում տիրում է Իվան Գրոզնու ժամանակները, երբ ամեն ինչ պետական էր, իսկ առանձին ենթակառուցվածքներ տնօրինում էին Գրոզնու կատարածուները:


– Պարո՛ն Սաքունց, Միացյալ Նահանգները շատ լավ գիտի, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում և որ Հայաստանի իշխանությունները լիովին չեն իրականացնում իրենց առջև դրված ծրագրերը: Ձեր կարծիքով, այդ ամենը քաջ գիտակցելով՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն շարունակում գումարներ տրամադրել Հայաստանին:


– Հիմնական պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որպեսզի ռուսական ազդեցությունը Հայաստանում վերջնականապես ամբողջանա: Սա միջոց է տնտեսական լծակներով Հայաստանին հետ պահելու ռուսական ստրկությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում