Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

1936թ. այս օրը վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը. (պատմություն)

1936թ. այս օրը Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ , ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը.
Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1838թ. մարտի 4-ին Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): 1904թ. ավարտել է Պետերրուբգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով: Թամանյանի առաշին աշխատանքը Պետերբուրգի հայոց եկեղեցու վերականգնումն է (1904-1906թթ.): 1907-1913թթ. Պետերբարգում` Ցարսկոյե Սելոյում, Ցարոսլավլի և Օրյոլի նահանգներում կառուցել է շենքեր, ստեղծել վերակառուցումների և ճարտարապետական հարդարման նախագծեր:

Նախահեղափոխական շրջանի գործերից առավել ուշագրավ են՝ Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911-1912թթ.), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911-1913թ.), արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի (1914թ.), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրատովո, 1913-1917թթ.), որտեղ օգտագործված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը ինքնատիպ մեկնաբանումով և վերամշակումով:

Նախագծել է նաև այլ շենքեր, որոնք չեն իրականացվել. այդ թվում՝ Անիի թանգարանը (1908թ.): 1919թ. Թամանյանը տեղափոխվել է Երևան, 1921-ին՝ Իրան: 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բեղմնավոր և եռանդուն գործունեություն: Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց 1923-ից՝ որպես հանրապետության ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա պետ-պլանի նախագահի տեղակալ, զբաղվել է տարբեր խնդիրներով (շինանյութերի արդյունաբերություն, ճանապարհների շինարարություն, ճահիճների չորացում, մելիորատիվ աշխատանքներ ևն):

Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հագար բնակչի համար, ՀՍՍՀ ժողկոմխորհը հաստատել է 1924թ. ապրիլին): Նոր հատակագիծը խորհրդային քաղաքաշինության առաջին նշանակալի երևույթներից է: Այն Երևանի հետագա բոլոր գլխավոր հատակագծերի հիմք է և հատկանշում է Թամանյանի քաղաքաշինական գաղափարների կենսունակությունն ու առաջադիմական էությունը:

Թամանյանը պարբերաբար անդրադարձել է Երևանի հատակագծին, մշակել, կատարելագործել է այն: 1934-ին սկսել է նախագծել «Մեծ Երևանի» (500 հազ. բնակչի համար) հատակագիծը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի (Էջմիածին), Ստեփանակերտի, Նոր Բայազետի (Կամո), Ախտայի (Հրազդան), Լուկաշինի, Նուբարաշենի (Սովետաշեն) և այլ բնակավայրերի հատակագծերը, որոնցից ոչ բոլորն են իրականացվել:

Թամանյանը հատուկ նշանակություն է տվել Հայաստանի բազմազան քարերին, որոնք իրենց հատկություններով, այլ գործոններով հանդերձ, թելադրել են շենքերի կառուցվածքները, ճարտարապետական ձևերն ու հարդարանքը: Երևանում Թամանյանի նախագծերով կառուցվել են տարբեր տիպի շենքեր՝ աստղադիտարանը (1930-1935թթ.), բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926-1933թթ.), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտները (1927-1932թթ.), Այղր լճի ջրհան կայանը (1925թ.), հանրային գրադարանը (1932-1938թթ.): Թամանյանը ճանաչվել է այնպիսի գործերով, ինչպես Երևանի գլխավոր հատակագիծը, Երևանի առաջին հիդրոկայանը (1923-1926թթ.), Հայկական ՍՍՀ Կառավարական տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929թթ), հետագայում՝ Կառավարական տուն, (1932-1941թթ.), օպերայի և բալետի թատրոնը (1926-1953թթ.):

Կառավարական տունը և օպերային թատրոնի շենքը նոր տիպի շինություններ են, նորարարական մի շարք կողմերով: Այս շենքերի նախագծերի մի շարք մտահղացումներ կառուցելիս չեն իրականացվել: Կառավարական տան համար Թամանյանին հետմահու շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1942թ.): Օպերայի և բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937թ. համաշխարհային ցուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ (Grand prix):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում