Tuesday, 23 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է

Արատից քշվածները

Անցյալ շաբաթ պատգամավոր Արա Բաբլոյանը ներողություն է խնդրել, որ խորհրդարանում քվեարկել է ուրիշի փոխարեն: Դժվար է ասել, թե եթե գործը չհասներ Հատուկ քննչական ծառայություն, որին դիմում էր ներկայացրել իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանը, ապա արդյոք Արա Բաբլոյանը ներողությո՞ւն կխնդրեր իր արարքի համար: Չէ՞ որ նույն Բաբլոյանը խորհրդարանում այդ աղմկոտ քվեարկությունից անմիջապես հետո ցինիկ ժպիտը դեմքին հայտարարում էր, որ նման բան չի եղել. ինքը ուրիշների փոխարեն չի քվեարկել: Սակայն հիմա նա արդեն ներողություն է խնդրում իր արարքի համար:

Այս երևույթն ինքնին հետաքրքիր է: Հետաքրքիր է, սակայն, ամենևին ոչ այդ քվեարկության պատմությամբ: Սրանում դրսևորվում է մեկ այլ իրողություն՝ մտավորական մարդու ողբերգությունը Հայաստանում: Արա Բաբլոյանը քաղաքական գործիչ չէ, նա բժիշկ է, հանրապետությունում հարգված ու ճանաչված բժիշկ, գիտնական մարդ, որի աշխատանքը հիմնված է գիտելիքի, ինտելեկտի վրա, որը մարդկային առողջության և կյանքի վարպետ է, որը չի գողանում, չի խաբում, չի գցում, չի մտնում ինչ-որ մերձքաղաքական «ռազբորկաների» մեջ և այլն, և այլն: Եվ ահա մի գեղեցիկ օր այդ մարդը հայտնվում է քրեաօլիգարխիկ համակարգի ցանցում:

Նա ցանկանում է մնալ նույն հարգված բժիշկը, գնահատված և ճանաչված մարդն ու մասնագետը, բայց միևնույն ժամանակ ուզում է նաև մնալ աշխատանքի տեր, չմոռացվել, չկորչել, չզրկվել աշխատելու հնարավորությունից, չընկնել առողջապահության ոլորտից դուրս կամ հայտնվել ոլորտի գետնախորշերում: Իսկ քանի որ այդ բոլոր հարցերը Հայաստանում որոշում է քրեաօլիգարխիկ համակարգը, Արա Բաբլոյանը ստիպված է լինում գործարք կնքել նրա հետ: Ո՞րն է այդ գործարքի իմաստը:

Գործարքի իմաստն այն է, որ Բաբլոյանը համաձայնում է իր դեմքը տալ համակարգին՝ քողարկվելու համար, որպես դիմակ, իսկ դրա դիմաց ստանալ առողջապահության ոլորտում իր առաջնային տեղն ու դերը պահպանելու հնարավորություն, իր մասնագիտական և անձնական շահերը սպասարկելու հնարավորություն, միևնույն ժամանակ, իհարկե, ակնկալելով նաև իր հանրային վարկանիշի պահպանման իրավունք: Ու կարծես թե ամեն ինչ շատ հարթ ընթանում է. Բաբլոյանը իշխանությանն է ծառայում իր անունով և դեմքով, իշխանությունն էլ Բաբլոյանին հնարավորություն է տալիս և՛ ժողովրդի մեջ, այսպես ասած, վարկը պահել, և՛ նաև դիրքերը` առողջապահության ոլորտում:

Սակայն ժամանակը առաջ է գնում, և ոչինչ չի մնում անփոփոխ, ու ստացվում է մի իրավիճակ, երբ արդեն ժամանակը իր պահանջներն է դնում գործարքի մասնակիցների՝ կողմերի առջև, նոր պահանջները: Իսկ այդ նոր պահանջների թվում է այն, որ համակարգին այլևս բավարար չէ միայն Բաբլոյանի դեմքը, այլ նաև անմիջական աշխատանքն է բավարար, այլապես գործարքի կոմերցիան դառնում է միակողմանի՝ Բաբլոյանը շահում է, իսկ համակարգը՝ ոչ, որովհետև արդեն որևէ մեկը չի հավատում Բաբլոյանի և նրա նմանների դեմքերի տակ թաքնված համակարգի վերափոխումներին և կերպարանափոխությանը:

Եվ այդպես գալիս է մի պահ, երբ կա՛մ մնում ես գործարքի մեջ, կա՛մ ընկնում ես գծերից դուրս: Մինչդեռ, ինչպես միշտ նման դեպքերում` «ձեռք ես տվել, պետք է խաղաս»: Եվ Բաբլոյանը խաղում է, խաղում է ուրիշի խաղն ու քվեարկում ուրիշի փոխարեն` մտածելով, որ համակարգն իրեն տեր է կանգնելու: Մինչդեռ մեկն էլ լինի, որ համակարգին հիմա տեր կանգնի: Հիմա համակարգում ամեն մեկը ինքն է մտածում իր մասին, ու Բաբլոյանի մասին մտածող չեղավ: Եվ հարգարժան բժիշկը նախ ստիպված եղավ ինքնավստահ հայտարարել, որ ինքը չի քվեարկել ուրիշի փոխարեն, իսկ հետո արդեն ստիպված եղավ ներողություն խնդրել:

Ահա այդպիսի բաներ հայաստանյան մտավորականության, կամ ավելի ճիշտ` մտավոր ու գիտական աշխատանքով զբաղվող հարգարժան դեմքերից շատերի կյանքից: Շատերի, որովհետև Բաբլոյանն իր այդ ճակատագրում, իր այդ մարդկային և մասնագիտական ողբերգականության մեջ մենակ չէ: Նրա հետ են տասնյակ, հարյուրավոր, հազարավոր գիտնականներ, մտավորականներ, գրողներ, դերասաններ, ռեժիսորներ, երգիչներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ, նկարիչներ և այլն, և այլն, և այլն: Նրանք բոլորը գործարք են կնքել համակարգի հետ, ու այժմ մեկ առ մեկ ստիպված են լինելու ահա այդպես քաղել դրա պտուղները, և ջրից չորս դուրս գալու հույսերը մեկ առ մեկ հօդս են ցնդելու, որովհետև այդպիսին է կյանքի դաժան օրենքը: Եվ դա այդ կոնտինգենտի ողբերգությունն է, ժամանակաշրջանի ողբերգությունը, որի կրողներն են նրանք:

Ահա սա է, թերևս, Բաբլոյանի պատմության առանցքային կողմը՝ մի ամբողջ կոնտինգենտի մարդկային ողբերգությունը, որն այնքան մեծ է, որ նույնիսկ զայրույթ էլ հազիվ է առաջացնում դրա կրողների հանդեպ, որքան էլ նրանք տրվում են համակարգային արատներին: Բանն այն է, որ տվյալ պարագայում, արատներն են վայելում նրանց, ոչ թե նրանք են վայելում այդ արատների շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում